Ձեռքերի խնամք
Գեղեցիկ ու առողջ ձեռքերի գաղտնիքը
![Գեղեցիկ ու առողջ ձեռքերի գաղտնիքը Գեղեցիկ ու առողջ ձեռքերի գաղտնիքը](up/article/big/picture_10959.jpg)
Ձեռքերը կարող են շատ բան պատմել ոչ միայն մարդու առողջության, այլ նաեւ բնավորության մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս. որպեսզի ձեռքերը գեղեցիկ ու երիտասարդ մնան, անհրաժեշտ է ճիշտ խնամք: Ձեռքերի ամենօրյա խնամքը պետք է բնավորություն դառնա:
Օրինակ` արմունկը մարմնի այն հատվածն է, որն ամենաշատն է ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Կամ կանանց ձեռքերն անընդհատ հպվելով ջրին, մաշկը կոշտանում ու ճաքճքում է, որից էլ շուտ թառամում է: Որքան կոշտ է ջուրն, այնքան շուտ է չորանում ձեռքի մաշկը: Բացի ջուրը, ձեռքերը փչանում են նաեւ մաքրող միջոցներից: Ջրի հետ ամեն շփումից հետո անհրաժեշտ է շատ բարակ շերտով քսուք օգտագործել:
Տնային գործեր անելիս կարիք չկա անընդհատ ռետինե ձեռնոցներ հագնել, որովհետեւ 10 րոպեից ավելի մնալով մաշկի վրա` այն ոչ թե կօգնի, այլ` կվնասի: Ձեռքերը սկսում են քրտնել, ինչն էլ հանգեցնում է ձեռքի մաշկի չորացմանը: Եթե ամեն դեպքում անհրաժեշտություն է զգացվում ձեռնոց հագնելու, ուրեմն պետք է ձեռքերին օսլա քսել: Շատերն ընդհանրապես չեն կարողանում ձեռնոցով որեւէ աշխատանք կատարել:
Աշնանն ու ձմռանը ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Այդ պատճառով պետք է լվացվել փափուկ օճառով, որն ունի բնականին մոտ թթվայնություն: Առաջին հերթին սառը եւ ցուրտ եղանակին չի կարելի առանց ձեռնոցների դուրս գալ: Ինչպես նաեւ ձեռքերին շատ լավ օգնում են սնուցող դիմակները: Դրա համար կարելի է օգտագործել մեղրով, ձվի դեղնուցով ու անուշադրի սպիրտով դիմակը: Այն կարելի է նաեւ համարել կոմպրես:
Ձեռքերի դիմակ-կոմպրեսն անպայման պետք է դնել մաքուր ձեռքերի վրա: Այնուհետեւ, 30 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Գազարից պատրաստված դիմակը եւս շատ լավ է ձեռքերի մաշկին: Դրա համար անհրաժեշտ է քերիչով անցկացրած գազարի կոշտ մասերին եւ ստացված հյութին խառնել 1 ճաշի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ զեյթունի ձեթ ու լավ խառնել: Կարելի է նաեւ կեղեւով եփած կարտոֆիլը տրորել, ավելացնել 50գ կաթ եւ 1 թեյի գդալ ձեթ: Զեյթունի ձեթը շատ արագ վերականգնում է ճաքճքած մաշկը: Եթե հնարավորություն ունեք ու կարող եք դիմանալ, ապա այս կոմպրեսը կարելի է ամբողջ գիշեր թողնել: Դիմակի ազդեցությունն ավելի արագանում է, եթե պրոցեդուրայից առաջ ձեռքերը 2-3 րոպե թողնում եք ջրի մեջ: Եթե ձեր ձեռքերը կարմրելու հատկություն ունեն, գիշերը կարելի է կաղամբի թեւ դնել: Երբեք պետք չէ թափել այն ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք շատ լավ հակաբակտերիալ ու փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը գոնե 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա ձեր ձեռքի մաշկը կլինի նուրբ մետաքսի նման, իսկ եղունգները` ամուր, ու չեն շերտավորվի:
Տնային պայմաններում նույնիսկ կարելի է պատրաստել քսուքներ ու լոսյոններ: Օրինակ` ձեռքերի ճաքճքած մաշկը շատ շուտ վերականգնում է հետեւյալ բաղադրատոմսով պատրաստված լոսյոնը. վերցնել 1 ճաշի գդալ մանրացրած երիցուկի, եզնալեզվի եւ կալենդուլայի չորացրած խոտաբույս ու վրան լցնել 1 բաժակ եռջուր, թրմել 2 ժամ, քամել եւ խառնել 1ճաշի գդալ գլիցերին: Ստացված հեղուկը կարելի է ձեռքերին քսել օրը 2-3 անգամ: Վերջինիս կարելի է խառնել նաեւ մի քիչ սերուցքային կարագ: Եթե ձեռքերի վերեւի հատվածում անհարթություն կա` սագամաշկ է, կարելի է խոզանակով ու օճառափրփուրով ոչ շատ գրգռող մերսում անել` երեկոյան ու առավոտյան: Ընդամենը 1 շաբաթ հետո մաշկի վրա տարբերությունը կզգաք ինքներդ:
Կանանց մեծ տհաճություն է պատճառում հատկապես արմունկների կոշտացած ու կարմրած մաշկը: Այս դեպքում կարելի է արմունկներին կիտրոն քսել ու արմունկը մի քիչ պահել ձեթի մեջ: Իսկ առհասարակ ոչ միայն ձեռքերի, այլ նաեւ ամբողջ մարմնի համար հիանալի սկրաբ է հանդիսանում սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը:
Որքան էլ նուրբ լինի ձեռքերի մաշկը, այն գրավիչ չէ, եթե խնամված ու մաքուր չեն եղունգները: Եղունգների հարդարումը պետք չէ վստահել ամեն մեկին, որովհետեւ պետք է մասնագետը գրագետ ձեւով այն անի` եղունգին ճիշտ ձեւ տա, ճիշտ ձեւով հեռացնի ավելորդ մսերը: Իսկ եղունգները պահելն արդեն ձեր գործն է: Անհրաժեշտ է այն միշտ խարտոցով մշակել եւ դրանից հետո միշտ պետք է եղունգներին փափկեցնող քսուք քսել: Համապատասխան գործիքով պետք է միշտ հետ տանել ավելորդ մսերը: Արդյունավետ նշանակություն ունեն կուտիկ-գելերը, որոնք ամրացնում են եղունգների արտաքին շերտը: Եղունգները միշտ պետք է լաքապատած լինեն, քանի որ այն պաշտպանիչ շերտ է հանդիսանում եղունգների համար: Իսկ լաքն անպայման պետք է հեռացնել վիտամինացված միջոցներով: Եղունգները չշերտազատվելու համար պետք է անպայման ընդունել վիտամին A կամ վիտամին A պարունակող սննդամթերք: Իսկ արհեստական եղունգները փչացնում են ձեր բնական եղունգները:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Գեղեցիկ ձեռքերի գաղտնիքը Գեղեցիկ ձեռքերի գաղտնիքը](up/article/small/file_49247_9995580.jpg)
Մենք շատ են պաշպանում մեր դեմքի մաշկը, սակայն ձեռքի մաշկը հաճախ մատնվում է անուշադրության։ Ձեռքի մաշկը կորցնում է իր փափկությունը և առաձգականությունը տարբեր պատճառներով, օրինակ՝ արևի ճառագայթներից, լվացող...
![](images/calendar.png)
![Որպեսզի եղունգները չկոտրվեն. 168.am Որպեսզի եղունգները չկոտրվեն. 168.am](up/article/small/file_47958_1044310.jpg)
Ժամանակի ընթացքում եղունգները կարող են թուլանալ և կոտրվել։ Գելերի մշտական օգտագործումը, քիմիական նյութերը, անառողջ սննդակարգը և մի շարք այլ գործոններ կարող են ազդել եղունգների որակի վրա։ Fithacker.ru-ն գրում է...
![](images/calendar.png)
![Որպեսզի եղունգներն ավելի առողջ ու ամուր լինեն. 168.am Որպեսզի եղունգներն ավելի առողջ ու ամուր լինեն. 168.am](up/article/small/file_47282_6067717.jpg)
Եղունգների գեղեցկությունն ու ամրությունը կարող են տուժել մի շարք գործոնների ազդեցությամբ։ Դրանց աճը կարող է դանդաղել, կարող են ավելի թույլ դառնալ, հաճախակի կոտրվել...
![](images/calendar.png)
![Եթե ձեռքերը կոշտանում ու չորանում են. 168.am Եթե ձեռքերը կոշտանում ու չորանում են. 168.am](up/article/small/file_47022_7002630.jpg)
Fithacker.ru-ն գրում է, որ ձեռքերի չորության պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում...
![](images/calendar.png)
![Եղունգները վերականգնելու արդյունավետ 5 մեթոդ.168.am Եղունգները վերականգնելու արդյունավետ 5 մեթոդ.168.am](up/article/small/file_45923_4040372.jpg)
Budetezdorovy.ru կայքը գրում է, որ եղունգները վնասվում են տարբեր պատճառներով, և հաճախ դժվար է լինում վերադարձնել դրանց նախկին տեսքը։ Կայքն առաջարկում է արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել այս խնդիրը...
![](images/calendar.png)
![Միջոց ձեռքերի պիգմենտային բծերի դեմ. 168.am Միջոց ձեռքերի պիգմենտային բծերի դեմ. 168.am](up/article/small/file_45681_7502619.jpg)
Ձեռքերի վրա պիգմենտային բծերը կարող են ի հայտ գալ այրվածքներից կամ այլ մաշկային վնասվածքներից հետո: budetezdorovy կայքն առաջարկում է քսուկ, որը կօգնի ազատվել այս խնդրից, կլավացնի մաշկի վիճակն...
![](images/calendar.png)
![Ինչպես ճիշտ եղանակով ազատվել եղունգի շուրջ առաջ եկած ծղունգից. openblog.am Ինչպես ճիշտ եղանակով ազատվել եղունգի շուրջ առաջ եկած ծղունգից. openblog.am](up/article/small/file_43825_6996258.jpg)
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում առնվազն մեկ անգամ բախվել է այս խնդրի հետ։ Եղունգի կողքերի ավելորդ մաշկը (ծղունգ) կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք ե՝ն լվացքի փոշու կամ այլ մաքրող նյութերի հետ շփումը...
![](images/calendar.png)
![Ինչպես ամրացնել եղունգները. 1in.am Ինչպես ամրացնել եղունգները. 1in.am](up/article/small/file_40390_1504423.jpg)
Եղունգներն ամրացնելու համար շատ ժամանակ պետք չէ: Դրա համար պետք է ապակե տարայում խառնել երկու թեյի գդալ գերչակի կամ նուշի յուղ, երկու կաթիլ կիտրոնի եթերայուղ և մեկ թեյի գդալ...
![](images/calendar.png)
![Եղունգները կպատմեն օրգանիզմի առողջական վիճակի մասին. 7 հուշում. 1in.am Եղունգները կպատմեն օրգանիզմի առողջական վիճակի մասին. 7 հուշում. 1in.am](up/article/small/file_39918_3730510.jpg)
Ի՞նչ կարող են պատմել եղունգներն օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Եղունգները շատ բան կարող են պատմել այն մասին, թե որքանով է առողջ օրգանիզմը, և ինչի կարիք ունի այն: Մարդիկ պետք է...
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը և ինչ է առաջարկում «Էսկո-Ֆարմ» ընկերությունը. escopharm.am Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը և ինչ է առաջարկում «Էսկո-Ֆարմ» ընկերությունը. escopharm.am](up/article/small/file_39074_9875513.jpg)
Մարդկանց գերակշիռ մասը սխալ է լվանում ձեռքերը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները եւ նշել, որ դրա հետեւանքով հիգիենան գտնվում է ցածր մակարդակի վրա, որն էլ իր հերթին վարակների ու տարբեր հիվանդությունների...
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![Ինչպես 1 րոպեում ձեռքի մաշկը փափուկ դարձնել. tert.am Ինչպես 1 րոպեում ձեռքի մաշկը փափուկ դարձնել. tert.am](up/article/small/file_36819_6509167.jpg)
Եղանակային պայմանները և տարբեր նյութերի օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի չորության կամ այլ ներազդեցություն ունենալ մաշկի վրա...
![](images/calendar.png)
![Ինչի մասին է վկայում եղունգի բիծը. 1in.am Ինչի մասին է վկայում եղունգի բիծը. 1in.am](up/article/small/file_36274_1449406.jpg)
Եթե եղունգների վրա հայտնվում են բծեր, իսկ եղունգների կառուցվածքը վատանում է, դա առիթ է ուշադրություն դարձնելու առողջությանը, հայտնում է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն